Դպրոցում դիմակ դնելը պարտադի՞ր է․ պարզաբանում է ԿԳՄՍ փոխնախարարը

Դասերի մոտենալուն պես մտահոգությունը կրթական հաստատությունների համար սահմանված նոր կանոնների վերաբերյալ աճում է։ Շատ հարցեր անպատասխան են մնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ԿԳՄՍ նախարարությունը քննարկում է դպրոցներում դիմակ կրելու կարգ ու կանոնները՝ ԱՀԿ խորհրդատվությունների հիման վրա։ Տեղեկությունն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց կրթության, գիտության, մշակույթ ու սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

ՄԻՊ–ը հարցադրումներ է ուղարկել ԿԳՄՍՆ դպրոցներում աշակերտների դիմակ դնելու առնչությամբ

«Ավելի կոնկրետ տեղեկություն կտրամադրվի մեր գործընկերների հետ քննարկումներից հետո՝ հաշվի առնելով ԱՀԿ խորհրդատվությունները», - ասաց Անդրեասյանը։

Նա ընդգծեց, որ դիմակ դնելու պահանջը բխում է փակ տարածքներում հակահամաճարակաբանական նորմերի պահպանման վերաբերյալ պարետի ընդհանուր հրահանգներից։

Ավելին՝ ռիսկային խմբի երեխաների համար, ծնողներից համապատասխան դիմում ստանալու դեպքում, նախատեսվում է հեռավար ուսուցում կազմակերպել։ Ռիսկային խմբում գտնվող մանկավարժներին նախարարությունը երեք տարբերակ է առաջարկում։ Նրանք կարող են դպրոց գալ պաշտպանիչ լրացուցիչ միջոցներով, կարող են հեռավար տարբերակով անցկացնել դասերը (եթե դպրոցի ղեկավարությունը թույլ տա) կամ հեռանալ աշխատանքից։ Աշխատանքից ազատվելու դեպքում նրանց կփոխարինեն նոր կադրերով։

Դպրոցները պատրա՞ստ են նոր կանոններին. անպատասխան հարցեր կան

Այն դպրոցներում, որտեղ վարակվածների թիվը կգերազանցի 10%-ը, դասերը ժամանակավոր կդադարեցվեն։

Նախատեսվում է ուսուցիչների և դպրոցների այլ աշխատակիցների թեստավորում անցկացնել։

Առաջին դասարանցիների դասերը կսկսվեն սեպտեմբերի 14-ին, մնացածինը՝ սեպտեմբերի 15-ին։

«Արայիկ, հեռացիր». Երևանում պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը

Օգոստոսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբՀայաստանում  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43 067 դեպք, որոնցից 36 726-ն` առողջացած, 861-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5 216 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 193 693 թեստավորում:

Օգոստոսի 12-ին ՀՀ կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև սեպտեմբերի 11-ը: Օգոստոսի 13-ից անձնական մեքենաներում և բնության գրկում դիմակ դնելը պարտադիր չէ։