Արթուր Դավթյանը նշանակումներ է արել. Երևան քաղաքն ու Կոտայքի մարզը նոր դատախազներ ունեն

ՀՀ գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը հայտնել է նոր դատախազների անունները և նրանց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք մաղթել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր նոր նշանակում է արել։ Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ դատախազի հրամանով ՀՀ Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Հովհաննիսյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնում:

«Արթուր Դավթյանը դեռ շանս ունի` չկատարելու քաղաքական պատվեր». Նաիրա Զոհրաբյան

Արթուր Դավթյանի մեկ այլ հրամանով ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Պետրոս Պետրոսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազի պաշտոնում:

«Շնորհավորում եմ գործընկերներիս, մաղթում բեղմնավոր, արդյունավետ և մեր հասարակության անվտանգությանը, իրավակարգի ամրապնդմանը, արդարադատության շահին ծառայող գործունություն իսկապես ծանր, պատասխանատու աշխատանքում»,- գրել է Աբրահամյանը։

 

Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը նոր պաշտոն է ստացել

Հիշեցնենք՝ օրեր առաջ Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը նոր պաշտոն էր ստացել՝ նշանակվելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։