Արմեն Սարգսյանը մեկնում է արձակուրդ. նա երկու «մասի է բաժանել» հանգիստը

Արմեն Սարգսյանն արդեն իսկ ծրագրել է` ինչպես է անցկացնելու արձակուրդը։ Նա նաև արտերկիր մեկնելու ցանկություն ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնում է արձակուրդ: Այդ մասին նշված է նախագահի պաշտոնական կայքում։

Սինգապուրի նախագահին հետաքրքրել է Արմեն Սարգսյանի նախաձեռնությունը

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 27-ից կմեկնի արձակուրդ։ Դրա մի մասը կանցկացնի Հայաստանում, մյուսը՝ արտերկրում»,–գրված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ հարցում էինք ուղարկել նախագահական` ճշտելու, թե ե՞րբ և որտե՞ղ է իր արձակուրդը ծրագրում անցկացնել ՀՀ նախագահը։

Նախագահի վարչակազմից դեռ հուլիսի վերջին հայտնել էին, որ հաշվի առնելով սահմանային լարվածությունը, ինչպես նաև ելնելով կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակից, հանրապետության նախագահը չի ծրագրում մեկնել արձակուրդ: Սակայն, միաժամանակ, նախագահը ձգտում է հանգստյան օրերն օգտագործել բնակչության խնդիրներին տեղում ծանոթանալու, ինչպես նաև Հայաստանի և Արցախի պատմամշակութային ժառանգությանը և արժեքներին ևս մեկ անգամ առնչվելու նպատակով:

Սակայն դրանից, ինչպես հայտնեցինք, անցել է շուրջ մեկ ամիս։

«Իրարից անպակաս լինեք». ՀՀ նախագահի տիկինը գեղեցիկ լուսանկար է հրապարակել Տավուշից