Զոհրաբ Մնացականյանը ցավակցել է վրացի գործընկերոջն ու խոսել նրա հետ մի քանի թեմայից

Министр иностранных дел Зограб Мнацаканян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները կարևորել են տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված քայլերն ու փոխգործակցությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ՝ Դավիդ Զալկալիանիի հետ: ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախարար Մնացականյանը զորակցություն է հայտնել վրացի պաշտոնակցին Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ, ցավակցելով մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին:

Машина Скорой помощи в Тбилиси
Սարսափելի վթար Վրաստանում. 17 մարդ մահացել է, կան վիրավորներ

«Արտգործնախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ կարևորելով բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը»,- նշված է ԱԳն պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հայաստանի և Վրաստանի արտգործանախարարներն անդրադարձել են նաև կորոնավիրուսի տարածման կանխարգելման և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները զրույցի ընթացքում կարևորել են տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված քայլերն ու փոխգործակցությունը:

«Խորապես վշտացա». Փաշինյանը` Դուշեթում տեղի ունեցած ողբերգության մասին