Սարկիսովների ընտանիքը հայտնվել է Ռուսաստանի 10 ամենահարուստ ընտանիքների ցուցակում

«Forbes» ֆինանսատնտեսական ամսագիրը ներկայացրել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ամենամյա տասնյակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկի` «ՌԵՍՈ-Գարանտիայի» սեփականատերեր Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները, ութերորդ տեղն են զբաղեցրել Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցանկում, որը կազմել է «Forbes» ամսագիրը։

Սարկիսովների կարողությունը գնահատվել է 1,7 մլրդ դոլար։

Վարկանիշի առաջին տեղում Ռոտենբերգների ընտանիքն է։ Ընտանիքի կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է 270 մլն դոլարով՝ հասնելով 5,45 միլիարդի (եվրոյով` 4,6 մլրդ): Հեղինակները հաշվի են առել չորս մարդու՝ Արկադի Ռոտենբերգի (2,9 մլրդ), նրա երեխաների՝ Իգորի (950 մլն) և Լիլիայի (500 մլն), ինչպես նաև եղբոր՝ Բորիսի(1,1 մլրդ) կարողությունները: Փորձագետները նրանց ունեցվածքի էական աճը կապում են «Ստրոյգազմոնտաժ» ընկերությունը 2019 թվականի վերջին «Գազպրոմին» վաճառելու հետ։

«Կուլակաթափ» հայկական ձևով, կամ ինչու մեր երկրում հարուստներին չեն սիրում

Առաջին հնգյակում տեղ են գտել Շայմիևները, որոնք ՏԱԻՖ խմբի բաժնետերեր են (կարողությունը գնահատվում է 2,85 մլրդ դոլար) և Եվտուշենկովները («Սիստեմա» ԲՖԿ)՝ 2,3 մլրդ դոլար կարողությամբ: Ամսագիրն առաջին անգամ տասնյակում է ընդգրկել Բաժաևների ընտանիքին («Ալյանս» խումբ)՝ 1,9 միլիարդով, Ռահիմկուլովներին (Kafijat)՝ 1,8 մլրդ, Սարկիսովներին (ՌԵՍՈ խումբ)՝ 1,7 մլրդ, Լիննիկներին՝ («Միրատորգ»)՝ 1,35 մլրդ, Միխայլովներին՝ («Չերկիզովո» խումբ)՝ 1,1 մլրդ դոլար կարողությամբ:

Առյուծներով տան գաղտնիքը. ինչպես մեծահարուստ Ղուկասյանը փորձանք բերեց իր ընտանիքի գլխին

Ամսագիրը նշում է, որ վարկանիշում տեղ են գտել միայն Ռուսաստանի 10 ամենահարուստ ընտանիքները, որոնց կարողությունը գերազանցում է 1,1 մլրդ դոլարը: Գնահատման համար օգտագործվել է ընտանիքներին պատկանող ակտիվների արժեքը, ընկերությունների բաժնետոմսերը, անշարժ գույքի օբյեկտները, հողատարածքները և անձնական գույքը: Հանրային ընկերությունները գնահատվել են ըստ շուկայական կապիտալիզացիայի, փակ ընկերությունները՝ վաճառքի, շահույթի, սեփական կապիտալի մասին տեղեկատվության հիման վրա։ Ընկերությունների արժեքը և ցուցակի մասնակիցների տարիքը գրանցվել են 2020 թվականի հուլիսի 15-ի դրությամբ:

Ադրբեջանցիները հրաժարվել են փոխհատուցել հայերին. Սարկիսովը հայտարարել է, որ ինքը դա կանի

Սերգեյ Սարկիսովը 60 տարեկան է, նա ՌԵՍՈ խմբի համասեփականատեր է։ Ամուսնացած է, ունի 5 երեխա, բնակվում է Մոնակոյում։ Նրա եղբայր Նիկոլայ Սարկիսովը նույնպես ՌԵՍՈ խմբի համասեփականատեր է։ Նա 51 տարեկան է, ամուսնացած է, ունի 8 երեխա, ապրում է Լիոնում։

Սարկիսովներին է պատկանում «ՌԵՍՈ–Գարանտիա» ընկերության բաժնետոմսերի 60,6%–ը, 36,7%–ը պատկանում է աշխարհում խոշորագույն AXA ֆրանսիական ապահովագրական և ներդրումային խմբին։ Սարկիսովներն ունեն 115 հա հողատարածք Մոնակոյում, 3 տուն Լոս Անջելեսում, առանձնատուն Լոնդոնում, դղյակ Ֆրանսիայում և այլն։

2018 թվականին եղբայրներին խարդախության մեջ էր մեղադրել ուկրաինացի գործարար Լև Խլյավիչը, բայց 2019 թվականի հուլիսին գործը փակվել էր հանցակազմի բացակայության պատճառով։

Սերգեյ Սարկիսովի ավագ որդին` Նիկոլայը, որը ռեժիսոր է, հոր հետ համատեղ «Blitz Production» պրոդյուսերական ընկերություն ունի ԱՄՆ–ում։ Սերգեյ Սարկիսովը կինոարտադրությամբ է զբաղվում ոչ միայն Ամերիկայում, այլև Ռուսաստանում։

«Սև երկուշաբթի». աշխարհի 10 մեծահարուստները մեկ օրում $38 մլրդ են կորցրել