ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հերքում է մի քանի լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Մանկական երկաթուղու տարածքում կառուցապատման նոր աշխատանքներ են սպասվում։ Այդ մասին նա գրառում է կատարել Facebook-ի իր էջում։
Զգուշացե՛ք, դռները փակվում են, հաջորդ կայարանը` դրախտ
«Հայտնում ենք, որ Մանկական երկաթուղու տարածքի արդիակայացման և ընդլայնման վերաբերյալ ներկայացված մի քանի ներդրումային առաջարկներ քննարկվել են քաղաքաշինական ամբողջական լուծում պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովում»,- գրել է Կարապետյանը։
Նա հավելել է, որ քննարկման արդյունքում որոշվել է՝ ոչ միայն մանկական երկաթուղու, այլև Հրազդանի կիրճի այլ տարածքներում կառուցապատման որևէ աշխատանք իրականացնելը նպատակահարմար չէ։
Որոշում է կայացվել, որ նշված տարածքներում իրականացվելու են միայն ամրակայման, վերականգնման, վերանորոգման և կանաչապատման աշխատանքներ։
Բանկը գրաված Արամ Պետրոսյանը վերականգնել է Երևանի Մանկական երկաթուղին