Ի՞նչ վիճակում են Խաշթառակում ծեծված 4 և 6 տարեկան երեխաները

Пациент в медцентре «Сурб Аствацамайр»
Տավուշի մարզում դաժանաբար ծեծված երեխաներից մեկի մոտ դրական դինամիկա կա, մյուսի կյանքին դեռ վտանգ է սպառնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկը առաջին օրերի համեմատ այժմ մի փոքր ավելի լավ է, դրական դինամիկա կա։ Տեղեկությունը հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

«Իսկ 6-ամյա երեխայի առողջական վիճակը նույնն է. շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Կյանքին վտանգ սպառնում է»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք`օգոստոսի 18–ին ոստիկանությունն «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացել, որ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 2014-ին ծնված մի տղա։

Հակոբջանյանների տունը
«Նա հրեշ չէ, այլ սիրող հայր»․ Խաշթառակ գյուղի ընտանեկան դրամայի մանրամասները

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ պապիկը ձեռքին եղած փայտով հարվածել է 2016-ին և 2014-ին ծնված երեխաներին։ 

Իսկ օգոստոսի 20-ին` ժամը 14:00-ի սահմանում, ոստիկանությունը նույն կենտրոնից ահազանգ էր ստացել, որ սուր էկզոգեն թունավորմամբ իրենց մոտ են տեղափոխվել 5 երեխաներ: Պարզվել էր, որ 7 երեխաներն էլ նույն տանն են ապրում և պարբերաբար ենթարկվում են բռնության։

ՀՀ քննչական կոմիտեն երեկ հայտնեց, որ Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչին և նրա 28-ամյա դստերը մեղադրանք է առաջադրվել անչափահաս երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար։

12 հոգանոց տուն, դատական գործեր. ինչ է հայտնի Տավուշում ծեծված երեխաների ընտանիքից