ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik.Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին:
«Այսօր Արտյոմ Սարիբեկյանին աշխատանքից ազատելու մասին կառավարության որոշում եմ հաստատել, իսկ պատճառն իմ հանձնարարականին չհետևելն է՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ որդուն իր ենթակայությամբ վարչակազմի աշխատակազմում գործի ընդունելը», –Facebook–ի իր էջում գրել է նա։
Հարությունյանը դիմել է պետական բարձրաստիճան պաշտոնյաներին` նշելով, որ բոլոր հանձնարարականների կատարման հարցում լինելու է հետևողական, իսկ պաշտոնյաների խնդիրը հայրենիքին բարեխղճորեն ծառայելն է միայն:
Ըստ Արցախի նախագահի` այլապես միասին աշխատելու եզրեր չեն լինի:
Նշենք, որ Արտյոմ Սարիբեկյանը պաշտոնը ստանձնել էր այս տարվա մայիսի 29-ին։
Մարտունիում 500 նոր բնակարան կկառուցվի. Արայիկ Հարությունյան