ՌԱԴԻՈ

«Մուրադյանի օգտին քվեարկած 17 անձանցից 16-ը կառավարության ներկայացուցիչներն են». Ափոյան

Երևանի պետական համալսարանի ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մայր բուհում կայացած ընտրություններին և այդ գործընթացով պայմանավորված որոշ հանգամանքների։ 
Sputnik
«Մուրադյանի օգտին քվեարկած 17 անձանցից 16-ը կառավարության ներկայացուցիչներն են». Ափոյան

Գևորգ Մուրադյանն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Նշենք, որ այսօր ընտրությունն անցկացվել էր փակ նիստով և լրագրողներին ներս չէին թողել, չնայած երեկ հայտարարություն էին տարածել իրադարձության առիթով։

«Դարձ ի շրջանս յուր». ով է կրկին ընտրվել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մուրադյանը երկրորդ անգամ է հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվում. առաջին անգամ նա այդ պաշտոնում ընտրվել էր 2019-ի հունվարի 22-ին։

Երևանի պետական համալսարանի ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի փոխանցմամբ` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստն անցել է թեժ մթնոլորտում և վիճահարույց բազմաթիվ կետերով։ Վիճահարույց է եղել հենց Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցը, որովհետև անդամներից մեկը նույնիսկ խոսել է նշված խորհրդի կազմում պարոն Մուրադյանի ընդգրկվելու իրավաչափության մասին։ 

ԵՊՀ ռեկտորի խոսնակը հուսով է, որ նորերը չեն նմանվի նախորդներին

«Գևորգ Մուրադյանի օգտին քվեարկած 17 անձանցից 16-ը կառավարության ներկայացուցիչներն են, ինչը փաստում է այն մասին, որ նա ոչ թե ընտրվեց, այլ պարզապես նշանակվեց կառավարության կողմից, և դա շատ ցավալի փաստ է։ Կարելի է առանձնացնել նաև նիստում ուսանող Խաչիկ Աբաջյանի ելույթը, որն իր խոսքում անդրադարձավ վերջին մեկուկես տարվա կտրվածքով Գևորգ Մուրադյանի ոչ իրավաչափ գործունեությանը, ինչի արդյունքում ԵՊՀ–ի դեմ ներկայացվել է 22 դատական հայց»,– նշում է ԵՊՀ ուսխորհրդի նախագահը։

Դավիթ Ափոյանի կարծիքով` դատական հայցերն արդեն իսկ մեծ վնաս են հացրել ԵՊՀ–ի արժանապատվությանն ու հեղինակությանը։

«ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը չպետք է քաղաքականացվի՝ ծառայելով տարբեր խմբերի». Էմին–Տերյան