ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Ականազերծող փորձագետները հատուկ մաքրման աշխատանքներ են իրականացնում Կոտայքի մարզում։ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ կենտրոնի մասնագետներն աշխատանքները սկսել են օգոստոսի 18-ից Մայակովսի համայնքում՝ Բալահովտի նախկին ռազմական պահեստների տարածքում։
Տավուշի մարզում արկ է հայտնաբերվել, որի կիրառումն արգելվում է միջազգային կոնվենցիաներով
«Աշխատանքների նպատակն է տարածքը մաքրել անցյալում ռազմական բազաների հրդեհի հետևանքով տեղի ունեցած պայթյունից մնացած զինամթերքից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Արդեն իսկ կատարված աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է 7 միավոր չպայթած զինամթերք, որոնցից 4-ը՝ 122 մմ տրամագծով արկ, 2-ը՝ 57 մմ տրամագծով և մեկ հատ էլ 100 մմ տրամագծով արկ: Հայտնաբերված բոլոր չպայթած զինամթերքները ոչնչացվել են:
Կոռնիձորում 3850 քմ տարածք է ականազերծվել, ԲՄՊ–1 է հայտնաբերվել
Աշխատանքների ավարտից հետո տարածքը պաշտոնապես կհանձնվի տեղական ինքնակառավարման մարմիններին:
Սյունիքում շենքերից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում ականներ են հայտնաբերվել