Համավարակը չի կարող լինել լռեցնելու, թիրախավորելու կամ հալածելու արդարացում. ԱԳՆ

Պետությունները հաշվետու են իրենց կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik.Հայաստանը միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքի՝ նոր տիպի կորոնավիրուսի վերաբերյալ հայտարարությանը։ Լուրը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանը միացավ Կրոնական ազատության միջազգային դաշինքին. ԱԳՆ

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է, որ COVID-19-ի հետևանքով ստեղծված ճգնաժամը գլոբալ բնույթ ունի։ Սակայն կորոնավիրուսի հասցեագրմանն ուղղված որևէ միջոցառում չպետք է ծառայի որպես հասարակության որևէ անդամի, այդ թվում՝մարդու իրավունքների պաշտպաններին, լրագրողներին և լրատվական դաշտի ներկայացուցիչներին լռեցնելու, թիրախավորելու կամ հալածելու արդարացում:

Ամենահին անունն ունեցող երկիրը, կամ Լիբանանի վարչապետի անկեղծ և տարօրինակ հայտարարությունը

«Նույնիսկ համավարակի ընթացքում պետությունները հաշվետու են իրենց կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների համար՝ երաշխավորելու հարգանքը մարդու իրավունքների, այդ թվում կրոնի և հավատքի ազատության նկատմամբ, որոնք հույժ կարևորություն են ձեռք բերում ազգային ճգնաժամերի ժամանակ՝ խրախուսելով համավարակի կառավարման ուղղությամբ ակտիվ ջանքերի գործադրումը»,- նշված է հայտարարության մեջ։

Այստեղ դուք պաշտպանված եք. Փաշինյանն ուղերձ է հղել եզդի համայնքի ներկայացուցիչներին

Հիշեցնենք՝ Հայաստանում միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքին այս տարվա հունիսի 12-ին։ Դաշինքի կազմում ներկայում 29 երկիր կան։ Ամիսներ առաջ ձևավորված դաշինքի անդամ երկրների թվում են ԱՄՆ-ն, Ավստրիան, Վրաստանը, Իսրայելը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը, Նիդեռլանդները, Չեխիան և այլն։