Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլը․ տպավորիչ լուսանկարներ

Միջազգային մրցույթի մասնակիցները ներկայացրել են մշակութային տարբեր ցուցանմուշներ, իրենց երկրի խոհանոցին բնորոշ կերակրատեսակներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik․ Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի մասնակիցները բացազատել են ազգային տաղավարներ, որտեղ ներկայացվել են մշակութային տարբեր ցուցանմուշներ, տվյալ երկրի խոհանոցին բնորոշ կերակրատեսակներ:

Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլը․ տպավորիչ լուսանկարներ

«Նույն օրը սկսվել է մրցութային ծրագիրը և մասնակիցները մրցել են առաջին՝ գրական-գեղարվեստական «Տեր և տիկին» մրցաձևում: Հավաքական թիմերի ներկայացուցիչները ներկայացել են ազգային տարազներով, երաժշտական, պարային և ասմունքի տարբեր կատարումներով: Ժյուրիի գնահատականների համադրումից հետո կորոշվի տվյալ մրցափուլի հաղթողը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլը․ տպավորիչ լուսանկարներ

«Խաղաղության մարտիկ» զինծառայողների պրոֆեսիոնալ վարպետության մրցույթին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Հունաստանի և Ռուսաստանի թիմերը։ Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 4 զինծառայողից, այդ թվում՝ մեկ կին։

Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլը․ տպավորիչ լուսանկարներ

Մրցույթի բացման արարողությունը տեղի է ունեցել երեկ՝ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մարզահրապարակում։

Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլը․ տպավորիչ լուսանկարներ

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ:

Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլը․ տպավորիչ լուսանկարներ

Հավելենք, որ մրցութային ծրագիրը կտևի 10 օր, այն ներառում է ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերը։

Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլը․ տպավորիչ լուսանկարներ

Սեպտեմբերի 3-ին տեղի կունենա «Խաղաղության մարտիկ» մրցույթի բոլոր փուլերի արդյունքում հաղթողների պարգևատրման և խրախուսման արարողությունը, ինչպես նաև գալա-համերգ՝ հայկական էստրադայի աստղերի և ՀՀ ՊՆ երգի ու պարի համույթի մասնակցությամբ:

Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլը․ տպավորիչ լուսանկարներ

Բարեկամական բանակների զինծառայողների ռազմապրոֆեսիոնալ վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է 2009թ.–ից ի վեր, ամեն տարի` ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարության խորհրդի որոշմամբ և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության ծրագրերին համապատասխան:

Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլը․ տպավորիչ լուսանկարներ