Սիրուն Մինասի 40 օրական որդուն մկրտել են. նա տեսանյութ է հրապարակել

Ամուսինները որդուն մկրտել են այն նույն եկեղեցում, որտեղ տեղի է ունեցել իրենց պսակադրության արարողությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Նորաթուխ մայրիկ, պլաստիկ վիրաբույժ, «Women’s Сlub»-ի մասնակից Սիրուն Մինասը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել որդու՝ 40 օրական Վարդանի մկրտությունից։

Ամուսինները որդուն մկրտել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որտեղ երկու տարի առաջ տեղի էր ունեցել նրանց պսակադրության արարողությունը։

Հիշեցնենք` Սիրունը մայրիկ է դարձել հուլիսի 14–ին։ Նա և Ռաֆայել Վարդանյանն ամուսնացել են 2018 թվականի հունիսին։

«Եթե պեպեններ ունենայի»․ Սիրուն Մինասը փորձարկումներ է անում իր արտաքինի հետ. լուսանկար