Սանկտ Պետերբուրգում մի կին ծեծել է տրոլեյբուսի վարորդին

Կռվարար տիկինը, որը, ինչպես պարզվել է, Ռոստովի շրջանից էր, վիրավորել է մեքենավարին և ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցրել նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Պետերբուրգում մի կին ծեծել է տրոլեյբուսի վարորդին, որը պահանջում էր, որ նա վճարի երթևեկության համար։ Ագրեսիվ ուղևորուհին արդեն ձերբակալված է, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի արտագերատեսչական պահպանության վարչության մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ կռվարարար տիկինը, որը, ինչպես պարզվել է, Ռոստովի շրջանից էր, վիրավորել է մեքենավարին և ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել նրան։

Կնոջը կարողացել են հանդարտեցնել տագնապի ազդանշանով ժամանած արտագերատեսչական պահպանության աշխատակիցները։ Նա ձերբակալված է։

Պետերբուրգում տղամարդը ներխուժել է բանկ, կրակ բացել ու խոշոր գումար հափշտակել