Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին

ՀՀ վարչապետն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։

Սարսափելի վթար Վրաստանում. 17 մարդ մահացել է, կան վիրավորներ

«Ձերդ գերազանցություն, խոր ցավով տեղեկացա Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ: Կիսելով Ձեր և եղբայրական վրաց ժողովրդի վիշտը՝ իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»,-ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 23-ին Վրաստանի Շատիլի շրջանում (Մցխեթ–Մթիանեթի շրջան) խոշոր ՃՏՊ է գրանցվել: Միկրոավտոբուսն ընկել է 80 մետր բարձրությունից։

Վրաստանում օգոստոսի 25-ը հայտարարվել է սգո օր

Վթարի հետևանքով 17 մարդ Է մահացել, ևս 3-ը լուրջ վնասվածքներ են ստացել։

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի կարգադրությամբ օգոստոսի 25-ին երկրի ամբողջ տարածքում կիջեցվեն պետական դրոշները: