ԵՐԵՎԱն, 24 օգոստոսի - Sputnik. Ճանաչված հաղորդավարուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել որդու՝ Ռոբերտի հետ։ Տեսանյութում Արփին ու որդին ավտոմեքենայի մեջ են, փոքրիկ Ռոբերտը մայրիկի գրկում հանգիստ քնած է։
Երգչուհու երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել։ Հետևորդների մի մասը Ռոբերտին մայրիկին է նմանեցրել, մյուս մասը՝ հայրիկին` Միհրան Ծառուկյանին։
««Արփի ջան, ձեզ շատ նման է», «Վախ, ինչ լավն եք», «Ինչ քաղցրիկն է», «քնած ժամանակ պապային է նման, արթուն ժամանակ՝ մամային»»,-գրել են նրանք։
Տեսանյութը մի քանի ժամում դիտվել է ավելի քան 111․000 անգամ։
Ավելի վաղ զույգն առաջին անգամ հրապարակել էր որդու լուսանկարը՝ 40 օրական դառնալու կապակցությամբ։
Նշենք, որ Միհրանն ու Արփին Ռոբերտի 40 օրականի առթիվ այցելել էին Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցի և օրհնություն ստացել:
Ովքեր և ինչպես ամուսնացան 2019 թվականին. աղմկահարույց հարսանիքների 5–յակ
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։