Կովկասի բնության հիմնադրամը 87 000 եվրո է հատկացրել «Խոսրովի անտառին»

Առաջիկայում փոխանցումներ են նախատեսվում նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող մյուս 3 ՊՈԱԿ-ներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Կովկասի բնության հիմնադրամը (CNF) շուրջ 87 000 եվրո է հատկացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին։ Տեղեկությունը հայտնում է Կովկասի բնության հիմնադրամը:

«Դիլիջան ազգային պարկից» ծառեր են հատել. համագյուղացիների հանցավոր խումբը բացահայտված է

«Առաջիկայում նախատեսվում են նաև հերթական փոխանցումները ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող մյուս 3 ՊՈԱԿ-ներին՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Անընդունելի է. Պարզ լճի շրջակայքում գործող տարածքների տարեկան վճարները կվերանայվեն

Տրված աջակցությամբ CNF-ը շարունակում է համաֆինանսավորել բնության հատուկ պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը՝ բարելավելով ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը:

Կապույտ Սևանի «կանաչ օրերը»․ Հայաստանի գոհարը փրկելու 3 քայլ

Հիշեցնենք` տարեսկզբին CNF–ն առաջին հատկացումն էր արել «Խոսրովի անտառին», որը կազմել էր շուրջ 93 հազար եվրո:

«Ազգային հարստության մսխում». ինչ է առաջարկում նոր նախարարը Սևանը փրկելու համար