«Խորապես վշտացա». Փաշինյանը` Դուշեթում տեղի ունեցած ողբերգության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուտափույթ ապաքինում է մաղթել սարսափելի ավտովթարից տուժած անձանց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Վրաստանի Դուշեթ քաղաքում ավտովթարի զոհ դարձածների ընտանիքներին: Փաշինյանը գրառում է արել Twitter-ում։

«Խորապես վշտացա՝ տեղեկանալով Դուշեթում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը անմեղ մարդկանց կյանքեր է խլել», - գրել է նա:

​Նա ցավակցություն է հայտնել մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում` տուժածներին:

Օգոստոսի 23-ին Վրաստանի Շատիլի շրջանում (Մցխեթ–Մթիանեթի շրջան) խոշոր ՃՏՊ է գրանցվել: Միկրոավտոբուսն ընկել է 80 մետր բարձրությունից։ Վթարի հետևանքով 17 մարդ Է մահացել, ևս 3-ը լուրջ վնասվածքներ են ստացել։

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի կարգադրությամբ օգոստոսի 25-ին երկրի ամբողջ տարածքում կիջեցվեն պետական դրոշները: