Վարչապետի խոսնակը հերքում է Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը

Արսեն Թորոսյանի Facebook-ի անձնական և պաշտոնական էջերը ջնջվելու պատճառով լուրեր տարածվեցին, որ նախարարը հրաժարական է ներկայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է կատարել իր պարտականությունները: Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նա հերքեց Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը։

Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում տեղեկություններ էին հայտնվել Թորոսյանի ՝ պաշտոնից հեռանալու մասին։ Գևորգյանը նշեց, որ նման տեղեկություններ տարածելու որևէ հիմք չկա:

Ընտրությունները համարում եմ ոչ լեգիտիմ. ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահը հրաժարական է տվել