«Դուք ձեր կնոջ շնորհի՞վ է, որ չեք ծերանում»․ Պետրոսյանը համարձակ ֆոտոսեսիա է կազմակերպել

74-ամյա արտիստի երկրպագուները կարծում են, որ նա նկատելիորեն երիտասարդացել է։ Նրանք այդ փոփոխությունները վերագրում են 31-ամյա Տատյանա Բրուխունովայի հետ ամուսնությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik․ Հումորիստ Եվգենի Պետրոսյանը շուտով կնշի ծննդյան 75-ամյակը։ Սակայն տարիքը հայտնի արտիստի համար պարզապես թիվ է, և այդ մասին է վկայում նրա վերջին ֆոտոսեսիան։

Պետրոսյանը ժամանել է Պոդմոսկովիեում կտնվող Կուսկովո կալվածք և համարձակ ֆոտոսեսիա կազմակերպել՝ թռիչքներով։ Արտիստը բառացիորեն շողում է երջանկությունից և պատանեկան խանդավառություն է ցուցաբերում։ Կապտավարդագույն կոշիկներով և նրբագեղ կոստյումով Պետրոսյանը հովանոցը ձեռքին ցատկեր է անում՝ հանուն համաձակ և ուրախ կադրերի։ Instagram-ի իր էջում Պետրոսյանը պատմել է, որ առաջին անգամ է այցելում այդ կալվածք։

«58 տարի է՝ ապրում եմ Մոսկվայում, բայց առաջին անգամ եմ հայտնվել Կուսկովո կալվածքում։ Այստեղ հիանալի է»,-գրել է Պետրոսյանը։

 «Դուք ձեր կնոջ շնորհի՞վ է, որ չեք ծերանում»․ Պետրոսյանը համարձակ ֆոտոսեսիա է կազմակերպել

Հումորիստը հետևորդներին պատմել է, որ շատ է ուրախացել՝ այստեղ նորապսակների հանդիպելով։

Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջից երեխա է ունեցե՞լ. հումորիստի ծանոթը փակագծեր է բացել

«Ես ուրախությամբ շնորհավորեցի նրանց և երջանկություն մաղթեցի։ Նույնն էլ ձեզ բոլորիդ եմ մաղթում, սիրելի հետևորդներ»,-գրել է արտիստը։

Ստեպանենկոն առաջին անգամ պատմել է` ինչպես է Պետրոսյանն իրեն հայտնել, որ ուզում է բաժանվել

Երկրպագուները շտապել են դրական մեկնաբանություններ թողնել և նշել արտիստի խանդավառությունը, կապելով այն արտիստի և 31-ամյա Տատյանա Բրուխունովայի ամուսնության հետ։

«Դուք ձեր կնոջ շնորհի՞վ է, որ չեք ծերանում։ Ցատկոտում և զվարճանում եք, կեցցե՛ք։ Դուք հրաշալի տղամարդ եք, երջանկություն եմ մաղթում Տատյանայի հետ»,-գրել են համացանցի օգտատերերը։

Կուսկովոյում Պետրոսյանի ֆոտոսեսիան կայացել է առանց նրա երիտասարդ տիկնոջ։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։ Հանուն Տատյանայի նա 30 տարի համատեղ կյանքից հետո  բաժանվել է իր չորրորդ կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից։

«Այսպես գեղեցիկ է». Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պարծեցել է իր ճաշակով

Մամուլը բազմիցս գրել է, որ Պետրոսյանն ու Բրուխունովան որդի ունեն, սակայն առայժմ կողմերից ոչ մեկը չի հաստատել այդ տեղեկությունը։ 74-ամյա երգիծաբանը հասուն դուստր ունի՝ Վիկտորյան։ Կարանտինի պատճառով վերջինս մնացել է Մոսկվայում և ինքնամեկուսացել է Ստեպանենկոյի բնակարանում, որին էլ նա աջակցում է ամուսնալուծությունից հետո։