ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. «Կամք» հասարակական նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացնում Երևանում` պահանջելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Ակցիայի մասնակիցները հավաքվել են նախարարության շենքի դիմաց և վանկարկում են. «Արայիկ հեռացիր»: Տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։
Նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը հայտնեց` իրենք թույլ չեն տալու, որ Լանզարոտեի կոնվենցիան մտնի դպրոց, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանեն դպրոցներից։
Նոր նախագիծ, նոր խնդիրներ. մասնագիտական դիտարկումներ՝ ԿԳՄՍՆ որոշման մասին
«Հայ երեխան կրթվելու իրավունք ունի»,– ավելացրեց նա։
Չախալյանի խոսքով` այս պայքարը որևէ կուսակցության հետ կապ չունի, սա ազգային պայքար է։
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան բովանդակային փոփոխություն չի կրելու». Մակունց
Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները մինչ նախարարության շենքի մոտ հավաքվելը ավտոերթ անցկացրին Երևանում, նրանք մեքենաներից մեկի թափքում աղբաման էին դրել, որի մեջ տեղադրել էին նախարարի նկարը։
Հիշեցնենք` կրթական չափորոշիչների փոփոխության նախագիծ է մշակվել, ըստ որի` մի շարք առարկների հատկացված դասաժամեր կրճատվելու են։ Բացի այդ, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան միավորվելու է այլ առարկաների հետ և որպես առանձին առարկա չի դասավանդվելու։ Նախատեսվող այս փոփոխությունը քննարկման և քննադատության տեղիք է տվել։
Դասաժամերի նվազեցումից հետո հնարավոր կլինի՞ խուսափել ուսուցիչների կրճատումից