ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik, Անդրեյ Կոց․ Ամերիկացիները շարունակում են ավելացնել իրենց ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմանների մոտ։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ու Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը պայմանագիր են կնքել, ըստ որի` Պենտագոնը պարտավորվում է լրացուցիչ հազար զինվոր տրամադրել Լեհաստանին, նաև տեղակայելու է այնտեղ Ցամաքային զորքերի հինգերորդ կորպուսի հրամանատարությունը։ Վաշինգտոնում չեն թաքցնում, որ միակ նպատակը եվրոպական ուղղությամբ Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակելն է։ Տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխությունների մասին ընթերցեք ՌԻԱ Նովոստիի նյութում։
Դիմակայել Ռուսաստանին
Առաջին անգամը չէ, որ Վարշավան Վաշինգտոնից ռազմական օգնություն է խնդրում։ Դեռ 2018 թվականի վերջին Լեհաստանն առաջարկել էր ԱՄՆ-ին իրենց երկրում ամերիկյան զրահատանկային բրիգադ տեղակայել ու պատրաստակամություն էր հայտնել իր վրա վերցնել ծախսերի մեկուկեսից երկու միլիարդ դոլարը։ Նախագահ Անջեյ Դուդան նույնիսկ նոր բազայի անուն էր հորինել` «Ֆորտ Թրամփ»։ Հավանաբար, որպեսզի ԱՄՆ-առաջնորդը Վարշավայի հավատարմության վերաբերյալ կասկածներ չունենա։ Իսկ ազգային անվտանգության նախարար Մարիուշ Բլոշչակը հայտնել էր, որ բազայի բացումը լուծված հարց է։
Հիշեցնենք՝ Լեհաստանում առանց այդ էլ ռոտացիոն հիմունքներով ամերիկյան զորակազմ կա` մոտ չորսուկես հազար մարդ։ Սակայն պաշտոնական Վարշավայի համար դա քիչ է։ Ամբողջ անցած տարին լեհ քաղաքական գործիչներն ու ԶԼՄ-ները պնդում էին, որ հենց իրենց երկիրը, որ թե ԳԴՀ-ն կարող է դառնալ Եվրոպայում ԱՄՆ զորքերի գլխավոր բազան։ Խոսվում էր նույնիսկ մարտավարական միջուկային զենքն արևելք տեղափոխելու մասին։ Իբր` դա հարկավոր է «ագրեսիվ Ռուսաստանին» դիմակայելու համար։
Արդյունքում շուտով 12 հազար ամերիկյան զինվոր ու սպա կլքեն Գերմանիան։ Մոտ կեսը ԱՄՆ կվերադառնան, մնացածը կհաստատվեն եվրոպական այլ երկրների ամերիկյան բազաներում, այդ թվում հազարը՝ Լեհաստանում։
Թրամփը զորքը դուրս է բերում Գերմանիայից` ի բարօրություն ԱՄՆ–ի ու ամբողջ աշխարհի
Պենտագոնում կարծեցին, որ այնտեղ զրահատանկային բրիգադ ուղարկելը չափազանց է, ու Ֆորտ Թրամփն այդպես էլ թղթի վրա մնաց։ Այնունամենայնիվ, այդ ուժեղացումն է զգալի։
Զորքեր ու ենթակառուցվածք
Վարշավայի ու Վաշինգտոնի միջև կնքված պայմանագիրը ենթադրում է ոչ միայն զորքերի տեղափոխում, այլև ԱՄՆ զինված ուժերի առաջնագծային հրամանատարա-շտաբային ենթակառուցվածքի ու մարտական պատրաստության կենտրոնների զարգացում։ Ըստ պայմանագրի՝ պետք է ստեղծվեն նաև պայմաններ բանակային ու տրանսպորտային ավիացիայի ստորաբաժանումների, ԱԹՍ-ների, հատուկ գործողությունների ուժերի տեղաբաշխման համար, նաև աջակցության ու թիկունքի ապահովման տարրեր։ Ռուս դիվանագետներն արդեն մտահոգություն են հայտնել այդ կապակցությամբ։
«Նորից ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքին, որ ամերիկյան ռազմական ներկայության ավելացումն անվտանգության խնդիր չի լուծում, - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հակառակը, այն միայն սրում է առանց այդ էլ բարդ իրավիճակը մեր արևմտյան սահմանների մոտ, նպաստում է լարվածության աճին ու ավելացնում չկանխամտածված միջադեպերի ռիսկերը։ ՆԱՏՕ-ում մեզ վստահեցնում են, որ այդ ավելացումը զգալի չէ ու ռոտացիոն բնույթ է կրում։ Սակայն դա իրականությունը խեղաթյուրելու փորձ է։ Նոր համաձայնագրի իրականացումը թույլ կտա որակապես ամրացնել Լեհաստանում ԱՄՆ ուժերի հարձակողական ներուժը»։
Սենատոր Ալեքսեյ Պուշկովն ասել է, որ Լեհաստան զորքեր ուղարկելու հետ կապված ԱՄՆ ծրագրերը Ռուսաստան – ՆԱՏՕ հիմնարար ակտի խախտում է։ Այդ փաստաթուղթն արգելում է Հյուսիսատլանտյան դաշինքին ավելացնել զորքի քանակն այն արևելաեվրոպական երկրների տարածքում, որոնք 1997 թվականից հետո են միացել ՆԱՏՕ-ին։
Անձնական ոչինչ․ ԱՄՆ-ն Ռուսաստանից ռեկորդային քանակի նավթ է գնել
Ինչպես հայտնի է՝ Լեհաստանը 1999 թվականին է դա արել։ Թեև 2014 թվականից ամերիկացիները մեծ մասամբ անտեսում են հիմնարար ակտն ու զորքեր ու ռազմական ենթակառուցվածքներ են բերում Ռուսաստանի սահմանների մոտ։
Չեխերը դեմ են
Ամերիկացիներն այլ տարբերակներ էլ են դիտարկել։ Սակայն բոլոր դաշնակիցները չէ, որ ուզում են օվկիանոսի այդ կողմից եկած հյուրերին ընդունել։ Այսպես, օգոստոսի կեսին Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման նախօրեին ընդգծել էր, որ Պրահան պատճառներ չի տեսնում իր երկրի տարածքում ամերիկյան զինվորականների տեղակայման համար։
«Ինձ դա չզարմացրեց, - Sputnik ռադիոկայանի եթերում ասաց Ռուսական պետական հումանիտար համալսարանի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Վադիմ Տրուխաչովը, - Դեռ 2000-ականների սկզբին քննարկվում էր Չեխիայում ամերիկյան ՀՕՊ համակարգերի տեղակայումը, ու բնակչության գրեթե երեք չորրորդը կտրականապես դեմ էր։ Հիշելով այդ իրադարձությունների մասին, Բաբիշը, որը ձգտում է չկորցնել հասարակության աջակցությունը, նման հայտարարություն արեց։ Կարող եմ ենթադրել, որ երկրի խորհրդարանում ներկայացված ինը կուսակցությունից հինգը դեմ կլինեն»։
Փորձագետն ընդգծեց, որ Չեխիայում հիշում են 1938-1939 թվականների մասին, երբ երկրի ճակատագիրը դրա մեջքի հետևում էին լուծում։ Չեխերի մեծ մասը չեն ուզում, որ իրենց տանն արտասահմանյան, այդ թվում` ամերիկյան զինվորականներ տեղակայվեն։
Վիրավորանք Գերմանիայից
Դոնալդ Թրամփը հունիսին էր հանձնարարել Պենտագոնին մշակել ամերիկյան զորակազմի մի մասը Գերմանիայից հանելու ծրագիրը։ Առանց հստակ պարզաբանումների, սակայն, փորձագետները վստահ են՝ Վաշինգտոնը վերջնականապես վիրավորվել է Բեռլինից, որ նա ամեն անգամ հրաժարվում է ՆԱՏՕ-ի շրջանակում մինչև ՀՆԱ–ի 2%–ն ավելացնել պաշտպանության ծախսերը։
Դաշնակիցների տարաձայնությունների մեջ յուրահատուկ ներդրում է ունեցել ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Գրենելը, որը պատժամիջոցներով էր սպառնում գերմանական ընկերություններին «Հյուսիսային հոսք — 2» գազատարի կառուցմանը մասնակցելու համար ու քննադատում էր Գերմանիայի դիրքորոշումը իրանական միջուկային գործարքի վերաբերյալ։ Բեռլինում համարեցին, որ դիվանագետի խոսքերը միջամտություն են պետության ինքնավար քաղաքականության մեջ։
Եվրամիությունը ԱՄՆ–ին դեմարշ է հղել. ո՞րն է անհամաձայնության պատճառը
Հուլիսի վերջին Թրամփը թվիթերում գրել է ․ «Գերմանիան Ռուսաստանին տարեկան միլիարդավոր դոլարներ է վճարում էներգիայի դիմաց, իսկ մենք պետք է պաշտպանենք նրան Ռուսաստանի՞ց։ Սա ի՞նչ բան է»։ Այսպիսով, ԱՄՆ նախագահն ակամա բացահայտել է, թե ինչ անհեթեթ է ավելացնել ԱՄՆ ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններում «Կրեմլի ագրեսիան զսպելու համար»։ Եթե Ռուսաստանը պատերազմ հայտարարի դաշինքի անդամ երկրներին, ու՞մ է Եվրոպայում գազ վաճառելու։