Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի փեսան կալանավորվել է հարսանիքի պատճառով. տեսանյութ

Ալիևը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռամիզ Մեհտիևի փեսան է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանում կալանավորվել է նախկին պատգամավոր Իլհամ Ալիևը, որը կարանտինի ժամանակ ամուսնացրել է դստերը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Ալիևի դստեր հարսանիքը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին Նովխանի ավանում գտնվող ամառանոցում։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանում մինչև օգոստոսի 31-ը գործող կարանտինային ռեժիմն արգելում է զանգվածային միջոցառումների անցկացումը, հարսանիք կազմակերպելը մեկնաբանվել է որպես օրենքի ուղղակի խախտում: Դատարանը հարսնացուի հորը՝ նախկին պատգամավոր Իլհամ Ալիևին, և փեսացուի հորը՝ Ռովշան Մուստաֆաևին, մեղավոր է ճանաչել վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 211.1-րդ հոդվածով: Երկու տղամարդիկ կձերբակալվեն 15 օրով։

Նախկին պատգամավոր Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհտիևի (այժմ գլխավորում է Գիտությունների ակադեմիան) փեսան է:

Բորիս Նեմցովի դուստրը հայի հետ է ամուսնացել. լուսանկար

Ադրբեջանի կառավարության որոշման համաձայն` մինչև օգոստոսի 31-ի 00:00-ն հանրապետությունում գործում է հատուկ կարանտինային ռեժիմ, սահմանափակված է առևտրի և ծառայությունների գործունեությունը: Խիստ կարանտինի գոտում կարելի է միջոցառում անցկացնել առավելագույնը 5 հոգով, իսկ մնացած շրջաններում և քաղաքներում՝ տասը հոգով:

Հարսանի՞ք, թե՞ բաժանում. ինչպես է համավարակը ազդել ամուսնությունների վրա