Սյունիքում շենքերից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում ականներ են հայտնաբերվել

Սիսիանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից հերթապահություն է սահմանվել տարածքում, որտեղ ականներ են հայտնաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան Սյունիքում Բակունցի փողոցի շենքերից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում երկու ական է գտնվել։

Աբովյան քաղաքում 7 հատ արկ է հայտնաբերվել

«Օգոստոսի 24-ին, ժամը 07:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բակունցի փողոցի շենքերից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում զինամթերք է հայտնաբերվել։ Պարզվել է, որ շենքի հարևանությամբ գտնվող հողամասում գտնվել է երկու ական»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի քիմիական սպառնալիքը․ արդյունաբերական անցյալը խանգարում է էկոլոգիական ապագային

Փրկարարները սահմանազատել են նշված տարածքը: Հերթապահություն է սահմանվել Սիսիանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից։