Հայաստանը և Ռուսաստանը Սու-25-ի արդիականացման պայմանագիր են ստորագրել․ ՊՆ

«Բանակ-2020»-ի ընթացքում կնքված պայմանագիրը հաստատում է ավիատեխնիկայի արդիականացման և ավելի վաղ թողարկված ինքնաթիռների ամբողջական կենսական ցիկլի պահպանման Միավորված ավիաշինարարական ընկերության իրավասությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։ Տեղեկությունը հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Պայմանագիրը կնքվել է «Պատրիոտ» կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում՝ «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում:

«Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը և «Միավորված ավիաշինարարական ընկերություն» ՀԲԸ գլխավոր տնօրենի վաճառքի և մարքեթինգի գծով տեղակալ Իլյա Տարասենկոն»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանը և Ռուսաստանը Սու-25-ի արդիականացման պայմանագիր են ստորագրել․ ՊՆ

«Բանակ-2020»-ի ընթացքում կնքված պայմանագիրը հաստատում է ավիատեխնիկայի արդիականացման և ավելի վաղ թողարկված ինքնաթիռների ամբողջական կենսական ցիկլի պահպանման Միավորված ավիաշինարարական ընկերության իրավասությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  ըստ շրջանառվող լուրերի` ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի միջև կնքված համաձայնագիրը վերաբերում էր ՀՀ ԶՈւ ավիացիոն պարկի արդիականացմանը, որի մեջ ինչպես հայտնի է` մտնում են նաև ՍՈւ-25-երը։

Տոնոյանը Շոյգուին պատմել է տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության մասին

Սու-25-ը գրոհային, զրահապատ մարտական ինքնաթիռ է: Նախատեսված է ցամաքային զորքերի անմիջական աջակցության համար մարտադաշտում օր ու գիշեր թիրախի ուղիղ տեսանելիության պայմաններում, ինչպես նաև ցանկացած օդերևութաբանական պայմաններում սահմանված կոորդինատներով օբյեկտների ոչնչացման համար:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում է «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակում: Նա երեկ Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։