Համրուկը շնորհակալություն է հայտնում տղամարդուն. տեսանյութ, որն անտարբեր չի թողնի ոչ մեկին

Դանդաղաշարժ կենդանին իրեն օգնած տղամարդուն չի ճանապարհում առանց շնորհակալություն հայտնելու։
Sputnik

Համացանցում հետաքրքիր մի տեսանյութ է հայտնվել, որը փաստում է այն մասին, որ կենդանիները մարդու լավությունը «հետ են վերադարձնում»։

«Միայն դիմակն է պակասում». օրինապաշտ ագռավը սովորեցնում է, թե ինչպես պետք է անցնել փողոցը

Դանդաղաշարժ կենդանին հայտնվել է փողոցի ուղիղ մեջտեղում։ Մի տղամարդ որոշել է օգնել կենդանուն: Թեպետ նրա ճանապարհը երկար չէր՝ մինչև մոտակա ծառը, սակայն հաշվի առնելով կենդանու դանդաղաշարժությունը` տղամարդը մտածել է, որ նրա համար վտանգավոր կարող էր դառնալ փողոցն անցնելը։

Երբ տղամարդը համրուկին տանում և ծառի վրա է դնում, երևում է` ինչպես է նա ժպտում։ Ավելին, կենդանու դեմքի արտահայտությունը փաստում է` համրուկը շնորհակալություն է հայտնում բարեսիրտ տղամարդուն։

Նշենք, որ համրուկը կամ համրագնացը սնվում է միայն ծառի տերևներով, բայց դրանք մարսում է չափազանց երկար՝ մինչև 1 ամսում: Կենդանու դանդաղկոտության պատճառը սա է` նա հնարավորինս քիչ էներգիա է ծախսում, որ այն օգտագործի մարսողության համար:

«Հատուկ չվերթ» խոշոր եղջերավոր անասունների համար, կամ ինչու են ՀՀ-ում սկսել միս քիչ ուտել

Ի դեպ, համրուկները ծառից հազվադեպ են իջնում, նրանք ողջ կյանքը անցկացնում են ծառի վրա։