Վթար Եղվարդ-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրում բախվել են «Opel Zafira» և «Mercedes Benz A» մակնիշների ավտոմեքենաները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Եղվարդի խճուղում՝ նոր կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են 2 ավտոմեքենա. կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով

Նշվում է, որ ահազանգը մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է օգոստոսի 22-ին` ժամը 22։14-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ–ում բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Արամ Ա․, ծնված 1984 թ.) և «Mercedes Benz A» (վարորդ` Նարեկ Ն․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մարինե Մ․-ն (ծնված 1990 թ․), Վարդան Ա․-ն (ծնված  2010 թ․), Վահան Հ․-ն (ծնված 2012 թ․) և Տաթև Թ․-ն (ծնված 1992 թ․) հոսպիտալացվել են Եղվարդի ԲԿ, որտեղ բժիշկները Վահան Հ․-ի և Արամ Ա․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները