ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik.ՀՀ արտակարդ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին տեղի է ունեցել ողբերգական վթար, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
«Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ձորը»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
shamshyan.com–ի տեղեկություններով` վթարի հետևանքով մահացել է 2 անձ, ևս 4-ը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 17:40-ի սահմաններում` Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 142–րդ կիլոմետրում, Քեթիի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում։ Մեքենան մոտ 50 մետր պտույտ գործելով, գլխիվայր հայտնվել է ձորում:
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները