Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է «Բանակ-2020» ցուցահանդեսի բացմանը. լուսանկարներ

Պաշտոնական արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Այսօր` օգոստոսի 23-ին, Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան «Պատրիոտ» ավանում կայացել է միջազգային բանակային վեցերորդ խաղերի և «Բանակ-2020» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: Լուրը Facebook սոցցանցի իր էջում հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է «Բանակ-2020» ցուցահանդեսի բացմանը. լուսանկարներ

«Տոնոյանը բացման արարողությունից անմիջապես հետո զրուցել է բանակային խաղերի հայ մասնակիցների և հրամանատարների հետ, մաղթել հաջողություններ մրցույթներում»,–գրել է Ստեփանյանը։

Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է «Բանակ-2020» ցուցահանդեսի բացմանը. լուսանկարներ

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն այսօր Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Նա ներկայացրել է հայ–ադրբեջանական սահմանին հուլիսյան մարտական գործողությունները։

Դրանից հետո Տոնոյանը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը։

Համաձայնագրով սահմանվում է, որ հանրապետության ռազմական գերատեսչության 4 ՍՈՒ-25 ինքնաթիռները կարդիականացվեն։

Հայաստան, Հնդկաստան, Ղազախստան, Իրան․«Բանակ-2020» համաժողովը ծավալուն է լինելու․ տեսանյութ