Տիմոշենկոն վարակվել է կորոնավիրուսով. վիճակը գնահատվում է ծանր

Կորոնավիրուսով են վարակվել նաև Տիմոշենկոյի ամուսինը` Արթուր Չեչետկինը և նրանց դուստրը՝ Եվգենի Տիմոշենկոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր և «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն վարակվել է կորոնավիրուսով։ Լուրը Facebook սոցցանցի իր էջում հայտնել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Մարինա Սորոկան։

«Այո, ցավոք, դա ճիշտ է։ Թեստը ցույց է տվել, որ Յուլյա Վլադիմիրովնան COVID-19 ունի»,–գրել է Սորոկան։

Տիմոշենկոյի վիճակը գնահատվում է ծանր։ Նա ջերմում է, ջերմությունը բարձրանում է մինչև 39 աստիճան։ Տիմոշենկոն պայքարում է։

Կորոնավիրուսով են վարակվել նաև Տիմոշենկոյի ամուսինը` Արթուր Չեչետկինը և նրանց դուստրը ՝ Եվգենյա Տիմոշենկոն։

Կորոնավիրուսի ախտանիշների հաջորդականությունը