«Եթե պեպեններ ունենայի»․ Սիրուն Մինասը փորձարկումներ է անում իր արտաքինի հետ. լուսանկար

Հայտնի շոու-աստղը զվարճալի լուսանկար է հրապարակել։ Հետևորդներն արձագանքել են հրապարակմանը և բազմաթիվ մեկնաբանություններ թողել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik․  Պլաստիկ վիրաբույժ, «Women’s Сlub»-ի մասնակից Սիրուն Մինասը որոշել է փորձարկումներ անել իր արտաքինի հետ և Instagram-ում ցուցադրել է, թե ինչ տեսք կունենար, եթե դեմքին պեպեններ լինեին։

«Եթե պեպեններ ունենայի»,-մակագրել է նա լուսանկարը։

Հետևորդներն անմիջապես արձագանքել են և բազում մեկնաբանոււթյուններ են թողել․« «Լավն են, սազում են քեզ», «Ուղղակի գեղեցկուհի ես», «Ես ունեմ պեպեններ, բայց ինձ դուր չեն գալիս», «Շատ գեղեցիկ ես», «Քեզ ամեն իչ կսազի», «Ինչ հրաշալի արտաքին ունես», «Ես էլ եմ ուզում այսքան գեղեցիկ լինել», «Թույն տեսք ունես»»։

«Շքեղ զույգ»․ Սիրուն Մինասն ամուսնու հետ նոր լուսանկար է հրապարակել

Նշենք, որ բոլորովին վերջերս՝ հուլիսի 14-ին, Սիրունը մայրիկ է դարձել։ Նրա տղան ծնվել է 3,4կգ քաշով, 52սմ հասակով։

Սիրուն Մինասը, որին շոու-բիզնեսում անվանում են սիրուն Սիրուն, ծնվել է բազմազգ ընտանիքում։ Հայրն անգլիական արմատներով հայ է, ծնվել ու մեծացել է Հնդկաստանում, մայրը  նիգերիացի է։ Հենց այդ «բոցավառ» խառնուրդի շնորհիվ է, որ աղջիկն այսքան էկզոտիկ ու չափազանց գրավիչ արտաքին ունի։

Սիրուն Մինասը մայրանալուց հետո առաջին անգամ ընտանեկան լուսանկար է հրապարակել

Բժշկուհին աչքի է ընկնում նաև հումորի զգացումով։ Նա հայտնի է դարձել հայկական հեռուսատեսությամբ Stand Up-շոուում ելույթների շնորհիվ, այժմ ելույթ է ունենում Woman’s Club հումորային ծրագրում։