Լուկաշենկոն բողոքի ակցիայի վայր է գնացել. նա ուղղաթիռից իջել է ինքնաձիգը ձեռքին. տեսանյութ

Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության պալատ գնալիս չի մոռացել զրահաբաճկոնն ու ինքնաձիգը։ Կան նաև այդ մասին վկայող կադրեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Բելառուսի Անկախության պալատ, որի հարևանությամբ բողոքի ակցիա են անում ցուցարարները։ Լուրը հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ գտնվող Telegram-ալիքը ՝ Пул первого–ն։


Լուկաշենկոն Անկախության պալատ է այցելել մեկ ժամ առաջ։ Արդեն իսկ հայտնվել են կադրեր, որտեղ երևում է` Լուկաշենկոն դուրս է գալիս ուղղաթիռից զրահաբաճկոնով և ինքնաձիգով:

Ի դեպ, ինքնաձիգը փամփշտակալ չուներ։

Ավելի վաղ ցուցարարները «Մինսկ – հերոս քաղաք» հուշակոթողից շարժվել են դեպի Լուկաշենկոյի նստավայր՝ Անկախության պալատ, սակայն նրանց շարժումն արգելափակել են հատուկջոկատայիններն ու հատուկ տեխնիկան։

Օգոստոսի 9–ին Բելառուսում կայացան նախագահական ընտրություններ։ ԿԸՀ–ի տվյալներով` Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1%–ը, երկրորդ տեղում է Սվետլանա Տիխանովսկայան` քվեների 10,12%–ով։ Ընդդիմությունն այս արդյունքները չի ճանաչել, իսկ Տիխանովսկայան մեկնել է Լիտվա։

Երկրում չարտոնված բողոքի ցույցեր են տեղի ունենում, սակայն դրանք ճնշվում են ուժայինների կողմից։ Ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, ջրցաններ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ են կիրառվում։

Մինսկում ուժայինները ծեծի են ենթարկել ՀՀ քաղաքացու

Պաշտոնական տվյալներով` ձերբակալվել է շուրջ 7 հազար մարդ։  Բելառուսի ՆԳՆ–ի փոխանցմամբ`  անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում` իրավապահ մարմինների 103 աշխատակից։  ՆԳՆ–ի տվյալներով` ցուցարարներից մեկը զոհվել է` փորձելով ոստիկանության ուղղությամբ ինքնաշեն պայթուցիկ սարք նետել։

«Պատրաստ եմ ազգային առաջնորդ դառնալ». Տիխանովսկայան նոր ուղերձ է հղել բելառուսցիներին