Աղջկան գրկել և մեքենա վարել․ ինչ է հուշում ֆիննական փորձը, կամ ինչպես խուսափել վթարներից

Sputnik Արմենիայի սյունակագիրն անդրադառնում է մահացու ՃՏՊ-ների քանակի կտրուկ աճին ու խորհում դրան հանգեցրած մտածելակերպի մասին։
Sputnik

Սա այն դեպքը չէ, որ ձեռքերը ծալած բերանը փակ նստենք․  ավտոմեքենան վատ վարելու ու ճանապարհների վրա կարգուկանոնի բացակայության պատճառով մեզ մոտ ավելի շատ մարդ է մահանում, քան Ադրբեջանի հետ սահմանին հնչած կրակոցներից։ Ժամանակն անցնում է, իսկ մեքենաների ու շահերի բախումները սպառնալից արագությամբ են աճում։

Ի՞նչ կարելի է ասել վարորդների շահերի մասին։ Հասկանալի է, որ դատարանում, հիվանդանոցում կամ գերեզմանոցում հայտնվելու հեռանկարը ոչ ոքի համար էլ գրավիչ չէ։ Այդ դեպքում ինչու՞ են սեղմում արագության ոտնակն ու հայտնվում այդ վայրերում։ «Արգելակները չաշխատեցին», - ժամանակին ասում էինք ատվոտեսուչին։ Ժամանակակից մեքենաների արգելակների հետ ամեն ինչ, որպես կանոն, կարգին է, այսօր խնդիրն ավելի շատ գլխում է։

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

Լոռու մարզ, օգոստոսի 13, առավոտ։ Վեցերորդ կիլոմետրի վրա դեմառդեմ բախվում են Opel Zafira-ն ու Opel Vectra-ն։ Տասը մարդ երկար կամ կարճ ժամանակով կտրվում են նորմալ կյանքից։ Այսինքն՝ չեն կարող օգուտ տալ ո՛չ ընտանիքին, ո՛չ երկրին, ո՛չ էլ իրենց։ Ուշադրություն եմ դարձնում տուժածների տարիքին՝ 19-43 տարեկան, այսինքն՝ ամենաարդյունավետ տարիքն է։ Նույնիսկ եթե ութսուն անց լինեին՝ միևնույնն է` ծնողը, տատն ու պապը մեծ չեն լինում։

Դրանից մի քանի օր առաջ։ Օգոստոսի 9-ը, Երևան-Մեղրի ճանապարհ։ Մարդատար Toyota-ն բախվում է բեռնատար MAN-ին։ Մահանում է ամբողջ ընտանիքը՝ ամուսինը, կինն ու երկու երեխաները։ Ծնողները կյանքի լավագույն տարիքում էին, երեխաների մոտ ամեն ինչ առջևում էր։ Հիմա ամեն ինչ նրանց բոլորի համար անցյալում է։

Նույն թեժ օգոստոսին Սևանի մայրուղու քառասուներորդ կիլոմետրի վրա բախվեցին «Օպելն» ու «Ժիգուլին»։ Երկու մարդ մահացավ՝ քսանյութ ու երեսունյոթ տարեկան։

Կարող եմ էլի օրինակներ բերել, բայց իմա՞ստը... Մարդիկ շարունակում են նույնքան վատ վարել, ու նույնքան անիմաստ մահանալ։ Ճանապարհային երթևեկության վերահսկողությունը քիչ է, իսկ երբեմն բացակայում է։ Այժմ ոստիկանության ամբողջական վերահսկողության տակ է փողոցում դիմակ դնելը, իսկ մնացածի համար ամենայն հավանականությամբ ոչ՛ ուժ, ո՛չ միջոցներ է մնում։

..Իմ ոչ մասնագիտական կարծիքով՝ Հայաստանի ճանապարհներին մահացության աճի պատճառներից մեկը ավտոմեքենաների քանակի աճն է, ու վարորդների փորձի բացակայությունը։

Ողբերգական ավտովթարի հետևանքով վարորդներից ևս մեկը՝ 29-ամյա երիտասարդը, մահացել է

Այլ պատճառներ։ Այսօր գրեթե ցանկացած ոք կարող է տաքսի վարել, մինչդեռ նախկինում դա վստահում էին մասնագետներին, որոնք համապատասխան կարգ, փորձ ու տարիք ունեին, ու նրանք ամեն անգամ վստահեցնում էին, որ մարդկանց տեղափոխելու իրավունք ունեն։

Երբ մեքենաներն այդքան շատ են ու ղեկին նստելն այդքան հեշտ է, գայթակղություն է առաջանում մեքենան դիտարկել խոհանոցային կենցաղային տեխնիկային հավասար։

Ֆինլանդիա կատարած ուղևորության հիշողություններից։ Ճանապարհին պաստառ է՝ գեղազարդ պատկերով ու գրաֆիկական տեքստով․«Եթե մեքենա եք վարում ու միաժամանակ ձեր ընկերուհուն եք գրկում, հիշեք՝ երկուսն էլ վատ եք անում»։ Դրանք պետք է ավելացնենք նաև հեռախոսազրույցները։

Պետք է հաշվի առնել նաև սոցիալ-տնտեսական գործոնը, կյանքի ցածր մակարդակի պատճառով եղած սթրեսները։ Հնարավոր է` դա էլ է ազդում, վերջիվերջո բարգավաճող Դանիայում չենք ապրում։ Բայց ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները ոչ ոք չի չեղարկել, դրանք պարտադիր են ինչպես հարուստների, այնպես էլ աղքատների համար։ Բայց երկուսն էլ կարծես թքած ունեն դրանց վրա` ցույց տալով իբր մենք շատ ավելի շուտ ենք հասել սոցիալական հավասարության, քան արտասահմանում։

Խոշոր ավտովթար Կոտայքում. վիրավորների թվում երեխաներ կան

Ինչպես մի անգամ ասաց իմ խելացի զրուցակիցներից մեկը, երբեք այնքան վատ չի լինում, որ հնարավոր չլինի ավելի վատ լինի։ Շատ դիպուկ է ՃՏՊ-ների հարցում։ Տարին դեռ շարունակվում է, այդ պատճառով ներկայացնեմ նախորդ տարվա վիճակագրությունը։

Նախորդ տարի նույն ժամանակահատվածում 3444 վթար է եղել, 253 մարդ մահացել է, 4959 վնասվածքներ են ստացել։ Ինչպես տեսնում ենք, դրան նախորդող տարվանից ավելի շատ է։ Անկասկած՝ այս տարի ավելի շատ է լինելու։ Բնականաբար, «առաջնորդողը» Երևանն է։

Ի՞նչ անել ճանապարհատրանսպորտային կանոններին խստորեն հետևելուց բացի։ Կհամարձակվեմ ու խորհուրդ կտամ ավելի քիչ ղեկին նստել։ Ավելի շատ ես քայլում, ավելի շատ ես ապրում, ուրիշներին էլ ապրելու հնարավորություն ես տալիս։

ՄՊՀ Պավլովի կլինիկայի էնդոկրինոլոգ բժշկի խորհուրդներից․ «Նոր ախտորոշում է հայտնվել՝ պրեսարկոպենիա։ Դա վիճակ է, երբ համեմատաբար երիտասարդ (քառասուն, հիսուն տարեկան) մարդկանց մոտ ծեր տարիքին բնորոշ ախտանիշներ են ի հայտ գալիս՝ մկանային զանգվածի նվազուն, մարմնի ընդհանուր ծավալում ճարպի տոկոսի աճ, հոգնածություն, ընդհանուր պասիվություն և այլն»։

Երևանում ՃՏՊ–ների 10%-ից ավելին գրանցվել են բարձր արագությամբ երթևեկելի փողոցներում. ՃՈ

Ռիսկային խմբերն են՝ բժիշկներ, մանկավարժներ, գրասենյակային աշխատողներ, նաև այլ մասնագիտությունների մարդիկ, որոնք նստակյաց կյանք են վարում։

Իրավիճակ՝ բժիշկը, մանկավարժը, գրասենյակային աշխատողը աշխատանքային օրվա ավարտին իրենց մեքենայի ղեկին են նստում ու տուն գնում։ Այսինքն՝ մի նստած վիճակից տեղափոխվում են մի այլ տեղ նստած վիճակի։ Դրան գումարած` ճանապարհին վթարի մեջ ընկնելու ռիսկը։ Ի՞նչ անել։ Մտածում ու լուծում ենք։