Մարզիչը գտել է գիրուկ կնոջը մարզելու լավագույն տարբերակը. զվարճալի տեսանյութ

Սոցցանցային օգտատերերը հիացած են մարզչի երևակայությամբ։ Նրանք բազմաթիվ մեկնաբանություններ են գրել։
Sputnik

Սոցցանցային տիրույթում զվարճալի տեսանյութ է հայտնվել ֆիթնես մարզիչի և նիհարել ցանկացող կնոջ մասնակցությամբ։

Միխայիլ Գալուստյանը կորցրել է գլուխը. զվարճալի տեսանյութ

Զվարճալի տեսանյութում երևում է, որ մարզիչը շատ լավ գիտի, թե ինչպես կարող է մոտիվացնել իր մոտ մարզվողներին և ստիպել վազել ու ազատվել ավելորդ կիլոգրամներից։

 Մարզիչը դիմել է հսկայական կակտուսի օգնությանը, որը նա պահում է մարզասրահի վազքուղու մոտ, որպեսզի մարզվողները հստակ պատկերացնեն, թե ինչ ցավոտ կլինի չվազելը։

«Ահա և հիանալի մոտիվացիան»,–տեսանյութին կից գրել է հրապարակողը։

Օգտատերերը շտապել են գովաբանել մարզչին։

«Միայն դիմակն է պակասում». օրինապաշտ ագռավը սովորեցնում է, թե ինչպես պետք է անցնել փողոցը

«Նման մարզիչով անհնար է վատ արդյունք ունենալ», «ինձ շտապ նման մարզիչ է պետք», «նա իր գործի վարպետն է»,–կատակել են նրանք։

Տեսանյութը հավաքել է ավելի քան մեկ միլիոն դիտում և հազարավոր «լայքեր»։ Այն տարածել են հազարավոր օգտատերեր։

Շատ հուզիչ. Սանկտ Պետերբուրգում բնակվող 5-ամյա հայուհին Պարույր Սևակ է արտասանում