ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Ռուս գիտնականները հակակորոնավիրուսային ջերմազգայուն տեսախցիկներ են ստեղծել՝ օժտված ինքնուրույն որոշումներ ընդունելու և դեմքերը նույնակացնելու ունակություններով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ռոստեխի» կազմի մեջ մտնող «Շվաբե» հոլդինգի մամուլի ծառայությանը։
Ջերմազգայուն տեսախցիկների հիման վրա կստեղծվի սարքավորում, որը կարող է վերահսկել անցակետերում մարդկանց անցուդարձը։ Գյուտը բացի ջերմազգայուն տեսախցիկից, ներառում է նաև հատուկ ծրագրային ապահովմամբ համալրված աշխատավայր և պատկերի տրամաչափայնության համար նախատեսված սև մարմին։ Համալիրը նաև հնարավորություն ունի փոխգործակցել օբյեկտի մուտքի վերահսկման և կառավարման համակարգի հետ և հագեցած է լայնաֆորմատ էկրանով՝ ստացվող տեղեկատվությունը տեսողական պատկերի վերածելու համար։
Գիտնականները կարծում են, որ նման համակարգի գյուտը կբարձրացնի անվտանգությունն այն կազմակերպություններում, որտեղ մեծ թվով մարդիկ են աշխատում։ Սակայն դրա համար հարկ կլինի, որ աշխատակիցը գրանցված լինի հատուկ բազայում։
Գիտնականները բացահայտել են կորոնավիրուսի «թույլ տեղը»
Նշվում է, որ նախքան մարդն անցագիրը կմոտեցնի սարքին, համալիրն արդեն իսկ որոշում կկայացնի՝ մարդուն ներս դուրս թողնել, թե ոչ, նույնականացնելով նրա անձն այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են, օրինակ, սեռը, կհասկանա՝ դեմքին պաշտպանիչ դիմակ կա, թե ոչ, կտեսագրի և այլն։
«Համակարգը հավաքված է և հիանալի գործում է, «Շվաբեի» մասնագետները նախապատրաստում են կոմերցիոն մասն ու վաճառքի ռազմավարությունը։ Նորույթը շուկայում կլինի մոտ ապագայում»,-մեջբերում է պարբերականը։
Հայտնագործությունը ստացել է «Зоркий»՝ «Սրաչք» անվանումը։ Հենց այն անվան տակ էին 1948-1960թթ․ Կրասնոգորսկի Զվերևի անվան գործարանում թողարկվում փոքր ֆորմատի հեռաչափ ֆոտոխցիկները։
ԱՄՆ-ում գիտնականները COVID-19-ի բուժման համար արդյունավետ միջոցներ են հայտնաբերել