Փրկարարներն ու պատգամավոր Արման Աբովյանը կանխել են 40–ամյա տղամարդու ինքնասպանության փորձը

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Երևանում փրկարարներն ու ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը ինքնասպանության փորձ են կանխել։

Շտապօգնության մեքենան բախվել է կովին. բուժաշխատողներն ու նորածինը տեղափոխվել են հիվանդանոց

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից,  օգոստոսի 21-ին, ժամը 20։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի «Հաղթանակ» կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարների և ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի համատեղ ջանքերով կանխվել է քաղաքացու (արական սեռ, ծնված 1980 թ.) ինքնասպանության փորձը:

Մահացել է Միխայիլ Բաղդասարովը. ԶԼՄ