Ջրաշեն գյուղում լուսադեմին ուժգին կարկուտ է տեղացել. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Լոռու մարզում լուսադեմին մեծ քանակությամբ կարկուտ է տեղացել։ Լուսանկարներում թվում է, թե դաշտերում ձյան հաստ շերտ է նստած։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Լոռու մարզում այսօր առավոտյան ուժգին կարկուտ է տեղացել։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և կից լուսանկարներ հրապարակել։

«Լոռու մարզի Ջրաշեն գյուղում լուսադեմին տեղացած կարկուտը։ Լուսանկարները՝ Արթուր Շահնազարյանի»,–գրել է Սուրենյանը։

Ավելի վաղ նա կատակել էր, որ երկու օրով հոկտեմբերը գալու է ու հետ գնա։

ՀՀ ԱԻՆ տվյալներով` օգոստոսի 22-23-ը հանրապետության տարածքում  ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Երևան քաղաքում օգոստոսի 22-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: