«Ամոթ է մեր երկրի համար». Փայլանը` Խորայի վանքը մզկիթի վերածելու Էրդողանի որոշման մասին

Կարո Փայլանը ուզում է հասկանալ, թե ինչո՞ւ չեն ավարտվում Էրդողանի հավակնությունները, երբ կան բազմաթիվ մզկիթներ, որոնք չեն օգտագործվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Facebook–ի իր էջում անդրադարձել է Ստամբուլի Խորայի վանքը մզկիթի վերածելու Թուրքիայի կառավարության մտադրությանը։

Սուրբ Սոֆիայի տաճարի երկրորդ գրավումը. ինչո՞ւ էր էրդողանը հենց 1453 հոգու ուղարկել նամազի

«Մեր երկրի բազմաթիվ հավատացյալների համար պատմության խորհրդանիշներից մեկը կրկին զոհաբերվում է միաստվածությանը։ Ինչո՞ւ չեն ավարտվում Էրդողանի հավակնությունները, երբ կան բազմաթիվ մզկիթներ, որոնք չեն օգտագործվում։ Ինչ ամոթ է մեր երկրի համար»,–գրել է Փայլանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, Թուրքիայի կառավարությունը մտադիր է Ստամբուլի Խորայի վանքը մզկիթի վերածել։ Այնտեղ է գտնվում հայտնի ուղղափառ Սուրբ Փրկիչ եկեղեցին։

Իսլամիստները «Թալիբան» շարժման դրոշն են պարզել Սուրբ Սոֆիայի տաճարում․ տեսանյութ

Նշվում է, որ վանքը Կոմնենոս կայսեր դարաշրջանի ամենախորհրդանշական բյուզանդական հուշարձաններից է, որը հայտնի է իր որմնանկարներով։ Այն մզկիթի է վերածվելու նույն ընթացակարգով, որը կիրառվեց Ստամբուլի Սուրբ Սոֆիայի դեպքում։

Խորայի վանքը կառուցվել է 534 թվականին, այն գտնվում է Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում։ 1511 թվականին՝ Կոստանդնուպոլիսի գրավումից հետո շենքը վերածվել է Կահիրե մզկիթի։ 1945 թվականին այն թանգարանի կարգավիճակ է ստացել։ Մինչ այդ` 434 տարի, վանքը որպես մզկիթ է օգտագործվել։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսին ամբողջ աշխարհում հայտնի ուղղափառ Սուրբ Սոֆիայի վանքը Ստամբուլում նույնպես մզկիթի է վերածվել։