Իսպանական «Սևիլյան» հերթական անգամ նվաճեց Եվրոպայի գավաթը՝ Եվրոպայի Լիգայում 3:2 հաշվով հաղթելով Միլանի «Ինտերին»։
Դրամատիկ խաղի հաշիվը բացեց Ռոմելու Լուկակուն, որը դիպուկ տասնմեկմետրանոց հարված կատարեց։ Իտալացիներից բաց թողած գոլից հետո «Սևիլյան» իրավիճակը փոխեց հօգուտ իրեն ու սկսեց սեփական ոճով խաղալ՝ կտրուկ տեղափոխելով գնդակը մի թևից մյուսը։ Հաշիվը հավասարեցրեց Լյուկ դե Յոնգը, նա էլ խաղի ավարտին կրկնակի հարված հասցրեց։
«Սևիլյան» ընդամենը երկու րոպե պահպանեց առաջատարի դիրքերը․ ուրուգվացի Դիոգո Գոդինը դիպուկ հարվածով վերականգնեց հավասարակշռությունը։
Հաղթական հարվածը հասցրեց բրազիլացի Դիեգո Կառլոսը, որը երրորդ գոլը խփեց «Ինտերի» դարպաս։
Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղերում հանդես կգա նոր մարզաշապիկով. լուսանկար
Այսպիսով՝ «Սևիլյան» թարմացրեց իր իսկ սահմանած ռեկորդը Եվրոպայի Լիգայում տարած հաղթանակների քանակով։ Մինչ այդ թիմը երկու անգամ հաղթել է Խուան դե Ռամոսի ղեկավարության ժամանակ (2006, 2007) և երեք անգամ անընդմեջ Ունայ Էմերիի օրոք (2014, 2015, 2016)։ Սա Յուլեն Լոպետեգիի առաջին հաղթանակն էր։
«Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» ֆուտբոլային հանդիպման ամենավառ և հիշարժան պահերը լուսանկարներով