Հայաստանից Ռուսաստան են մեկնել ևս 201 քաղաքացի

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում համալիր աշխատանքի շնորհիվ Հայաստանից Ռուսաստան են մեկնել 5321 քաղաքացի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. «Արմենիա» ավիաընկերության չվերթով Երևանից Ռուսաստան են մեկնել ևս 201 քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին վերադարձնելու աշխատանքների շրջանակում այսօր`օգոստոսի 22–ին, իրականացվել է երկու չարտերային չվերթ` Երևան-Մոսկվա և Երևան–Միներալնիե Վոդի ուղղություններով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ այս ընթացքում համալիր աշխատանքի շնորհիվ Հայաստանից դուրս է բերվել 5321 մարդ։ ՌԴ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու աշխատանքները շարունակվում են։