ՀՀ կառավարությունը սիրիահայ շուրջ 300 ընտանիքի տրամադրել է դրամական օժանդակություն

Առաջիկա օրերին սիրիահայության հատկացված ՀՀ կառավարության օգնության հաջորդ չափաբաժինը կբաշխվի նաև Հալեպի և հյուսիսարևելյան շրջանների 4750 կարիքավոր հայ ընտանիքներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. ՀՀ կառավարության կողմից Սիրիայի հայ համայնքի շուրջ 300 կարիքավոր ընտանիքների տրամադրվել է դրամական օժանդակություն։ Տեղեկությունը հայտնում է Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Սիրիան լքելու պատճառները տխուր և ցավալի են, բայց սիրիահայերը գնալու տեղ ունեն. Սարգսյան

Մանավորապես օգոստոսի 21-ին Դամասկոսի Հայոց առաջնորդարանում դեսպան Տիգրան Գևորգյանի և Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի կառավարության կողմից սիրիահայությանը հատկացված ֆինանսական օգնության տրամադրումը Դամասկոսի կարիքավոր հայ ընտանիքներին:

«Ֆինանսական օգնության տրամադրումն իրականացնելու համար Առաջնորդարանին կից ստեղծված հատուկ հանձնաժողովը շուրջ 300 կարիքավոր հայ ընտանիքներին տրամադրել է դրամական օժանդակություն, որով մեր հայրենակիցները Դամասկոսում և արվարձաններում գործող խանութների ցանցից կարող են ձեռք բերել սննդամթերք, առաջին անհրաժեշտության ապրանքներ և անձնական հիգիենայի պարագաներ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Կորոնավիրուսից մահացել է հալեպահայ բժիշկ Ջանի Հաթդաթը

Հավելենք, որ առաջիկա օրերին սիրիահայության հատկացված ՀՀ կառավարության օգնության հաջորդ չափաբաժինը կբաշխվի նաև Հալեպի և հյուսիսարևելյան շրջանների 4750 կարիքավոր հայ ընտանիքներին:

Սիրիայի հակամարտությունը․ ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի «ձեռքերն արյունոտ են»

Նշենք, որ Սիրիայում կորոնավիրուսի արագ տարածման պատճառով իրավիճակը վատացել է։ Այնտեղ ինչպես բժիշկների, այնպես էլ դեղորայքի պակաս կա։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն փորձագետների հետ քննարկել է սիրիահայերի հայրենադարձության հնարավորությունները: