Երևանում գործող «Կալաշնիկովի» արտադրամասն արդեն 1000 ինքնաձիգ է արտադրել

Հայկական արտադրության ինքնաձիգները կուղարկվեն ամենաանհրաժեշտ վայր. դրանք զինված ուժերին կտրամադրվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանում գործող «Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման՝ «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից ընդամենը մեկ ամիս անց արդեն իսկ առաջին խմբաքանակը` 1000 հատ ինքնաձիգ, պատրաստ է տրամադրել ՀՀ զինված ուժերին։

Այսօր Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանի այցելել է արտադրամաս։

«Այստեղից ինքնաձիգները կուղարկվեն զինված ուժերի պահեստ, որտեղից էլ տվյալ ինքնաձիգները տրվելու են զորամասերին` մարտական հերթապահության կամ մարտական խնդիրների իրականացման համար»,–ասել է Դավթյանը։

Նրա խոսքով` զինված ուժերի համապատասխան մասնագետների կողմից հավաքման ամբողջ գործընթացը վերահսկվել է, և այսօր սա վերջնական մասն էր առաջին խմբաքանակի, որը պատրաստ է առաքվելու զինված ուժերին։

Արտադրված է Հայաստանում. «Կալաշնիկով» ինքնաձիգների գործարանի բացումը` լուսանկարներով

Հայաստանում հավաքվող «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգներն անցնում են որակի ուժեղացված վերահսկողություն՝ որևէ թերություն բացառելու նպատակով։ Հավաքման յուրաքանչյուր փուլից հետո մանրակրկիտ ստուգվում են բոլոր դետալները, որից հետո միայն ինքնաձիգը տեղափոխվում է գործընթացի հաջորդ փուլ։

Ծանոթանալով մանրամասներին` ռազմարդյունաբերության կոմիտեի փորձագիտական խմբի անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել արտադրական գործընթացի և որակի վերահսկման մեխանիզմների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ «Կալաշնիկով» ԱԿ-103 ինքնաձիգների հավաքման արտադրամասի պաշտոնական բացումը տեղի ունեցավ հուլիսի 7-ին, ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախատեսվում է հավաքել տարեկան մինչև 50 հազար միավոր ինքնաձիգ: Սա հսկայական թիվ է, որը մի քանի անգամ գերազանցում է հայկական բանակի կարիքները։

Ինքնաձիգների հավաքման կազմակերպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ 2018 թ-ի օգոստոսին Մոսկվայում Դավիթ Գալստյանի և «Կալաշնիկով» կոնցեռնի ղեկավարի տեղակալ Անդրեյ Բարիշնիկովի հանդիպման ընթացքում: Իսկ այս տարվա մայիսին ձեռնարկությունն ու «Կալաշնիկով» կոնցեռնը 10 տարվա համաձայնագիր են ստորագրել։

Երևանի հեռահար նշանակետը արտահանումն է․ ո՞ր երկրներում են «Կալաշնիկով» ինքնաձիգ արտադրում