Շտապօգնության մեքենան բախվել է կովին. բուժաշխատողներն ու նորածինը տեղափոխվել են հիվանդանոց

Դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզում։ Իրավապահները պարզում են վարորդի, վիրավորների և կովի տիրոջ ինքնությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. «Մուրացան» ծննդատան շտապօգնության ավտոմեքենան Երևան ընթանալիս բախվել է կովին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Խոշոր վթար նախագահական նստավայրի մոտ. 5 հոգու տեղափոխել են հիվանդանոց

Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 21-ին` ժամը 19:40-ի սահմանում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում։

Շտապօգնության բժիշկը, բժշկուհին և նորածին երեխան մեկ այլ շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ կովը տեղում սատկել է:

Դրախտիկ-Շորժա ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը, ապա բախվել ծառին. կան տուժածներ

Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորների և կովի տիրոջ ինքնությունը:

Փլուզում Մրգաշատ գյուղում. փլատակների տակ մնացած 32-ամյա տղամարդը մահացել է