«Կարելի է անվերջ նայել». Վարդան կրքոտ տեսանյութ է հրապարակել

Վարդայի սեքսուալ տեսքն ու ճկուն մարմինը անչափ տպավորել են երկրպագուներին։ Ոմանք շնորհակալություն են հայտնել հայտնի պարուհուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Հայտնի պարուհի, pole dance-ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) Instagram-ի իր էջում կրքոտ տեսանյութ է հրապարակել և իր հետևորդներին ցուցադրել մի վարժություն, որն օգնում է զարգացնել ողնաշարի մկանները։

Էրոտիկ պարի տեսանյութ հրապարակելը հեշտ չէ. Վարդան ցույց է տվել` ինչպես է պտտվում ձողի վրա

Վարդայի խոսքով` ինքն այդ վարժությունը հանձնարարում է իր պարապմունքների ժամանակ, որպեսզի մկանները տաքացնեն։

«Մենք այս վարժությունն անվանում ենք «Բեյոնսե»։ Օգնում է զարգացնել ողնաշարի մկաններն ու ճկունություն հաղորդել դրանց»,–գրել է Վարդան։

Պարուհու խոսքով` այս վարժությունը հիանալի մարզում է նաև ազդրի հետևի հատվածը, ինչի շնորհիվ աղջիկները կկարողանան ցանկացած չափի բարձրակրունկ կոշիկ հագնել։

Վարդայի տեսանյութը հիացրել է երկրպագուներին։ Նրանք շնորհակալություն են հայտնել օգտակար վարժության համար։

««Վարժությունը դուք եք անում, բայց իմ ոտքերն են «այրվում»», «գեղեցկուհի, ոնց եմ քեզ սիրում», «կարելի է անվերջ նայել»»,–մեկնաբանություններում գրել ենք նրանք։

Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) երկու բարձրագույն կրթություն ունի (էստրադայի և մասսայական հանդիսությունների ռեժիսոր և ֆիզիկական դաստիարակության մենեջեր, մարզիչ)։ Ձողի վրա պարի ոլորտում բազմամյա կարիերայի ընթացքում Վարդան կարողացել է դառնալ առաջինը և նվաճել աշխարհի ամենահեղինակավոր տիտղոսները` հանդես գալով «Սև հրեշտակ» բեմական կեղծանունով։

Վերջերս նա ամուսնացավ։ Հայտնի պարուհին մինչև վերջին պահը թաքցնում էր իր ընտրյալին և համատեղ լուսանկարներ չէր հրապարակում։ Սակայն հարսանիքից հետո նա վերջապես ներկայացրեց իր ամուսնուն։

Բոլոր տղամարդիկ երազում են այդ մասին. Վարդան ցույց է տվել` ինչպես է պետք ուտեստ մատուցել