Ջո Բայդենը պաշտոնապես համաձայնել է դառնալ ԱՄՆ նախագահի թեկնածու

Նախագահական ընտրությունները Միացյալ Նահանգներում կանցկացվեն նոյեմբերի 3-ին։ Հանրապետականների թեկնածուն լինելու է երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ջո Բայդենը տվել է իր համաձայնությունն ԱՄՆ նախագահի պաշտոնում որպես Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ առաջադրվելու համար։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նա տեղեկությունը հայտնել է Միլոուկի քաղաքում (Վիսկոնսի նահանգ) տեղի ունեցած կուսակցության համագումարի ժամանակ։

Ինչ են անում ԱՄՆ-ի զինվորականները Լեհաստանում

«Մեծ հպարտությամբ ու խոնարհությամբ ընդունում եմ առաջարկը», - ասել է նա։

Բայդենն ասել է նաև, որ նրա նախագահության օրոք երկիրը կհաղթահարի «խավարի դարաշրջանը»։

«Մարդկանց լույս տվեք, ու նրանք կգտնեն իրենց ճանապարհը։ Ամերիկայի ներկայիս նախագահը երկիրն արդեն երկար ժամանակ խավարի մեջ է պահում։ Այստեղ ու հիմա ձեզ խոսք եմ տալիս` եթե վստահեք ինձ նախագահի աթոռը, ես կլինեմ լույսի, ոչ թե խավարի դաշնակիցը։ Ժամանակն է, որ բոլորս միավորվենք, բոլորս միասին կկարողանանք ու անպայման կհաղթահարենք Ամերիկայում խավարի դարաշրջանը», - ասել է նորաթուխ թեկնածուն։

«Դոկտրինը լի է ագրեսիայով»․ ԱՄՆ զինվորականները մտադիր են գրավել Երկրի ուղեծիրը

Օգոստոսի 11-ին Բայդենն ասել էր, որ սենատոր Հարիսին ընտրել է որպես փոխնախագահի թեկնածու։ Նրա խոսքով՝ նա անվախ մարտիկ է ու երկրի լավագույն պետական ծառայողներից։

Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում նախատեսվում է անցկացնել նոյեմբեր 3-ին։