Իսպանիայի իշխանությունը խնդրում է փակել հասարակաց տները

Իսպանիայի շրջաններից մեկի իշխանությունն արդեն համաձայնել է փակել «վտանգավոր» հաստատությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Իսպանիայի իշխանությունը դիմել է երկրի շրջաններին` խնդրելով փակել հասարակաց տներն ու հոսթես բարերը։ Իսպանիայի հավասար հնարավորությունների նախարար Իրենե Մոնտերոն նամակ է հղել բոլոր շրջանների ղեկավարներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Rtve-ին։

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանին 2 մլն դոլար կտրամադրվի

Նախարարն ասել է, որ այդ հաստատությունները պետք է փակվեն COVID-19-ի անվերահսկելի տարածումը կանխելու համար։ Մոնտերոն ավելացրել է` շրջաններում ակումբների ու փաբերի աշխատանքը սահմանափակող միջոցները պետք է վերաբերեն նաև հասարակաց տներին։

Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքի իշխանությունը համաձայնել է փակել հասարակաց տներն ու հոսթես բարերը։ Համայնքի առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ համապատասխան հրամանը հրապարակվելու է շաբաթ օրը, ուժի մեջ է մտնելու կիրակի։

Կորոնավիրուսը ծագել է ո՞չ Ուհանում և ո՞չ 2019–ին. գիտնականների նոր բացահայտումը

Անցյալ շաբաթ Իսպանիայի իշխանությունը հայտարարել էր, որ սանիտարական նոր քայլեր է ձեռնարկում․ փակվել են ակումբներն ու գիշերային բարերը, ռեստորաններն ու բարերը պետք է հետևեն, որ այցելուները մեկուկես մետր հեռավորություն պահպանեն, մեկ սեղանի շուրջ կարող է առավելագույնը տասը մարդ նստել։ Այս հաստատությունները պետք է փակվեն ամենաուշը գիշերվա մեկին։

Կորոնավիրուսի ախտանիշների հաջորդականությունը