ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր Facebook–ի էջում ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի նոր՝ արտագնա մարզաշապիկը։
Այն ծիրանագույնի տարբեր երանգներով է կարվել, վերևի ձախ կողմում` Հայաստանի զինանշանով։
«Իսկ հիմա՝ նորություն...Ծիրանագույնը ոչ միայն չի անտեսվել, այլև նոր արժևորում է ստացել»,–գրել են նկարին կից։
ՀՖՖ–ն փորձել է պարզել երկրպագուների տրամադրությունը և նկարի կից հարցրել` հավանեցի՞ք։
««Ինձ անդադար զանգահարում են Հայաստանի հավաքականի երկրպագու բարեկամներս, ընկերներս, ծանոթներս և իրենց հիացմունքն են արտահայտում այս մարզաշապիկի վերաբերյալ: Այն պարզապես հիասքանչ է!!!!!!! », «Իսկ հնարավո՞ր չէ վերադառնալ 90-ականների սթայլին` կարմիր մարզաշապիկ, կապույտ անդրավարտիք, ծիրանագույն գիտրիներ: Ըստ իս, դա լավագույն տարբերակն է, սա էլ որպես երկրորդ կոմպլեկտ: Բայց շատ լավն է, մալադեց!!!», «Այ, որ կարողանք Զելարայանին ու Մառաշլյանին հավաքական բերեք, ձեր ճակատը պաչելու կլինի»»,–գրել են երկրպագուները։
Հաղթանակ, վերելքներ և հիասթափություն. Լևոն Իշտոյանը հետաքրքիր գաղտնիքներ է բացահայտում
Մեկնաբանությունները մեծամասամբ դրական են։ Մարդիկ հավանել են նոր մարզաշապիկը, անգամ ցանկություն են հայտնել այն ձեռքբերելու։