ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի-Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝Քլոեն, Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, նա անճանաչելի է դարձել։ Երկրպագուները նրան մեղադրել են ֆոտոշոփի մեջ չափն անցնելու համար։ Լուսանկարը սոցցանցերում մեծ իրարանցում է առաջացրել։
Հիշյալ լուսանկարը սելֆի է 2-ամյա դստեր ՝ Թրուի հետ։
«Ընդմիշտ լինելու ես իմ փոքրիկ աղջիկը»,- լուսանկարին կից գրել է Քարդաշյանը։ Լուսանկարը ստացել է ավելի քան 3 միլիոն հավանում։
Երկրպագուներից շատերը մեկնաբանություն բաժնում հաճոյախոսություններ են գրել։
«Ցնցող մայր», «հրեշտակներ», «աներևակայելի գեղեցիկ եք», -գրել են նրանք:
Երկրպագուների մի մասն էլ Քլոեին մեղադրել է ֆոտոշոփով դեմքի օվալը փոխելու և շրթունքները մեծացնելու մեջ։
«Ես քեզ չճանաչեցի, Քլոե։ Զարմանում եմ, թե որքան է ձեր ընտանիքը տարված ֆոտոշոփով», «Նա շաբաթը մեկ փոխում է դեմքը»,«Թրուն կդադարի ճանաչել քեզ, եթե դու շարունակես ֆոտոշոփով փոխել դեմքդ», —քննադատել են նրանք:
Սա առաջին դեպքը չէ, երբ Քլոեն չարաշահում է ֆոտոշոփը։ Երկրպագուները հաճախեն նրան մեղադրում դրա համար։ Ավելի վաղ` օգոստոսին, Քլոեն տեսանյութ էր հրապարակել, որում հագել էր սև կարճ զգեստ։ Երկրպագուները նկատել էին, որ նա կազմվածքը փոխել է ֆոտոշոփով, որպեսզի ավելի սլացիկ երևա։
Քիմ Քարդաշյանի ամուսնուն մինչև 3 տարվա ազատազրկում է սպառնում