Ձկնորսները փակել են Երևան-Սևան մայրուղին. ինչի՞ց են դժգոհ նրանք

Ձկնորսներն ասում են, որ Շրջակա միջավայրի նախարարությունն ամեն բան անում է, որ որոշ ժամանակ անց շուկայում ձկան գինը բարձրացնի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Ձկնորսներն իրենց մեքենաներով փակել են Երևան-Սևան մայրուղին: Նրանք դժգոհում են, որ իրենց արգելում են ձուկ որսալ։

«Մեզ չեն թողնում ձուկ բռնել, ու մենք էլ առաջարկում ենք որոշ գումարի դիմաց թույլատրեն, որ բռնենք։ 10-20 տարի է` ձուկ ենք բռնել, ոչ ոք մեզ մի բան չի ասել, հիմա եկել են ու մեզ ասում են` չենք թողնելու»,–ասաց բողոքի ակցիա անողներից Վախթանգ Ստեփանյանը` հավելելով, որ գոնե այս սեզոնին դրանով էին ընտանիք պահում։

Առանց պայմանագրի սիգի որսն արգելվում է. ի՞նչ պետք է իմանա ձկնորսը

Նրա խոսքով` այս տարի սիգի պաշարները բավական շատ են։ Բայց, ըստ նրա, իրենց թույլ չեն տալիս ձկնորսությամբ զբաղվեն, որ որոշ ժամանակ անց ձկան գինը բարձրացնեն։

Նշենք, որ նրանք արդեն իսկ բացեցին ճանապարհը` ասելով, որ մինչև երեքշաբթի, եթե խնդրին լուծում չտան, ապա նորից ճանապարհը փակելու են։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին մեկնարկել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի փորձարարական ծրագիրը, որը նախատեսում են, որ հետագա տարիներին կդառնա Սևանա լճում ձկնապաշարի վերականգնման հիմնական համակարգը։

Ձկնորսները փակել են Երևան-Սևան մայրուղին. ինչի՞ց են դժգոհ նրանք

Արդյունագործական ձկնորսության համար գործում են հատուկ կանոններ` որսացող սիգի քաշը նվազագույնը պետք է լինի 0.5 կգ։ Ավելին, որս պետք է կատարել ափերից նվազագույնը 500 մետր խորությամբ դեպի լճի մակերևույթ հատվածներում։

Գեղարքունիքի մարզպետն առաջարկում է խելացի քայլ անել` բանակին սիգ մատակարարել

Սիգի օրինական որսը հատուկ ընթացակարգով կընթանա. 17 կետ է նախանշվել, որտեղից նավակները դուրս են գալու որսի, իսկ օրվա վերջում «Սևան ազգային պարկի» աշխատակիցները կշռելու են բռնած ձկնապաշարը։ Մինչև հոկտեմբերի 1 հնարավոր է որսալ մինչև 200 տոննա սիգ։

Ձկնորսները փակել են Երևան-Սևան մայրուղին. ինչի՞ց են դժգոհ նրանք