Արագած լեռը բարձրացած արշավականներից 9–ը չեն կարողացել իջնել. օգնության է հասել ԱԻՆ-ը

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Արագած լեռը բարձրացած արշավականներից 9–ը չեն կարողացել իջնել, նրանցից մեկը վնասել է ոտքը։

Դրախտիկ-Շորժա ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը, ապա բախվել ծառին. կան տուժածներ

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, օգոստոսի 20-ին, ժամը 20։58-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 14 հոգանոց արշավախումբը բարձրացել է Արագած լեռը․5 քաղաքացի գտնվում է Քարի լճի մոտակայքում, իսկ մյուս 9 քաղաքացիները՝ լեռան հարավային և արևելյան գագաթների միջնամասում։ Նրանցից մեկը վնասել է ոտքը և տարածքի դժվարանցանելիության պատճառով չեն կարողանում իջնել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները լեռան հարավային և արևելյան գագաթների միջնամասում հայտնաբերել են քաղաքացիներին, մոտեցրել փրկարարական ավտոմեքենային, այնուհետև՝ տեղափոխել իրենց ավտոմեքենայի մոտ։ Քաղաքացի Գայանե Վ․-ն, որ վնասել էր ոտքը, հրաժարվել է բուժօգնությունից:

12 հոգանոց տուն, դատական գործեր. ինչ է հայտնի Տավուշում ծեծված երեխաների ընտանիքից